0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Արտակ Օսեյան․ «Մեր հաղթանակն օրինաչափ էր»

Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրի՝ «Փյունիկ» - «Գանձասար» (2:0) խաղից հետո, մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն իր գնահատականը տվեց խաղի վերաբերյալ, ինչպես նաև խոսեց գոլային պահերի իրացման խնդրի ու մի քանի օր անց կայանալիք «Գանձասարի» դեմ գավաթային խաղի մասին․

«Կարծում եմ՝ բավականին որակյալ խաղ անցկացրեցինք, թեպետ խաղի սկզբնամասում փոքր-ինչ դանդաղկոտություն կար թիմի գործողություններում ու տեխնիկական խոտանը շատ էր։ Բայց հետո կարողացանք ավելացնել։

Ինձ թվում է՝ մեր հաղթանակն օրինաչափ էր ու կարող էինք նույնիսկ ավելի խոշոր հաշվով հաղթել։ Ուրախացնում է, որ նախորդ խաղի համեմատ կարողացանք ճիշտ վերլուծություն անել և ֆուտբոլիստները ճիշտ մոտեցում ցուցաբերեցին այսօրվա խաղում։ Ամենաշատը հենց դա է ուրախացնում։

Ճիշտն ասած՝ կարողանում ենք սուր պահեր ստեղծել, բայց իրացումն է կաղում մեզ մոտ։ Սա առաջին խաղը չի, որ այդպես է։ Այդ խնդիրն ունենք ու դրա վրա աշխատում ենք։

Իհարկե, միշտ էլ գավաթային մրցավեճերն առաջնության խաղերից տարբերվում են հենց հոգեբանական առումով, առավել ևս, որ գավաթային հանդիպումները մեկ խաղից են բաղկացած ու սխալվելու իրավունք չունես, որովհետև կորցրածը հետո չես կարող հետ բերես։ Ու մենք իրականում սպասում ենք շատ ավելի դժվար խաղ, քան այսօր էր»։

Վերջին նորություններ