Մեր թիմի կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովը «Գանձասարի» դեմ գավաթային խաղում տարած (3:0) հաղթանակից հետո իր մեկնաբանությունն է տվել․
«Շնորհակալություն շնորհավորանքի համար։ Առաջին հերթին մեր առջև խնդիր կա դրված՝ անցնել ամեն փուլն ու նվաճել գավաթը, և դա գլխավոր շարժառիթն է։ Կնշեմ նաև, որ առաջին խաղակեսում մենք նույնպես բավականին լավ խաղացինք, ստեղծեցինք մի շարք պահեր, ուղղակի չստացվեց իրացնել։
Երկրորդ խաղակեսում շարունակեցինք նույն կերպ խաղալ, պարզապես կարողացանք իրացնել մեր պահերը։ Կրկին նշեմ, որ մեր առջև խնդիր կա՝ հաղթել այս մրցաշարում, այդ պատճառով ամեն խաղի դուրս ենք գալիս հաղթելու։
Ավելի հեշտ կլիներ, եթե առաջին խաղակեսում մեր խփած գոլը գրանցվեր, սակայն ամեն ինչ օրինաչափ էր ու իրավացիորեն գոլը չեղարկվեց։ Մրցավարն ասաց, որ կար խաղից դուրս վիճակ ու կարծում եմ՝ դա չազդեց խաղի որակի վրա։
Հիանալի եղանակային պայմաններ էին։ Վաղուց այսպես չէր եղել, հատկապես ինչպես ասում են՝ արևոտ Երևանից հետո։ Շատ լավ եղանակ էր ու կարծում եմ, որ երկու թիմերն էլ հաճույք ստացան այս խաղից»։
 
						
	 
						
	 
						
	