«Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին։
Մեր ընտրանին նոյեմբերի 13-ին տանը կընդունի Հունգարիայի հավաքականին, իսկ 3 օր անց՝ նոյեմբերի 16-ին արտագնա խաղում կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ։
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 9-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով վերոնշյալ հանդիպումներին։
Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստին և Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղերում։