Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Փյունիկ Աղջիկները» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Ուրարտու-աղջիկների» հետ։
Խաղն ավարտվեց մեր թիմի նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակով։ Միակ գոլը 38-րդ րոպեին խփեց Անի Կարապետյանը։
Մեր աղջիկները շարունակում են իրենց հաղթանակների շարքն՝ առաջնության 9 խաղերում տանելով նույնքան հաղթանակ ու միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը։
«Փյունիկ Աղջիկներն» իր հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ առաջնության 6-րդ տուրից հետաձգված խաղում ընդունելով «Լ․Արցախ-աղջիկներին»։