«Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը «Փյունիկ» մարզադպրոցում հանդիպեց մեր ակադեմիայի պատանի դարպասապահների հետ։
Հանդիպման ժամանակ փորձառու դարպասապահը պատասխանեց մեր ակադեմիայի սաների հարցերին, կիսվեց իր փորձով և արժեքավոր խորհուրդներ տվեց նրանց։ Այնուհետև կազմակերպվեց հետաքրքիր խաղ, որի ընթացքում պատանի դարպասապահները հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենց հմտությունները։
Միջոցառման վերջում Հենրի Ավագյանը լուսանկարվեց ու ինքնագրեր բաժանեց պատանի ֆուտբոլիստներին։