«Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը հրավիրվել է Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական՝ մասնակցելու ՈւԵՖԱ Մ-21 տարեկանների Եվրոպայի 2027 թվականի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին։
Նոյեմբերի 14-ին մեր թիմը տանը կընդունի Չեռնոգորիայի Մ-21 տարեկանների հավաքականին, իսկ նոյեմբերի 18-ին կրկին սեփական հարկի տակ ուժերը կչափի Շվեդիայի Մ-21 տարեկանների հավաքականի հետ։
Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ՝ այսօրվանից սկսել է ուսումնամարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով վերոնշյալ հանդիպումներին։
Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստին և Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականին առաջիկա խաղերում։