Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկ Աղջիկներն» ընդունեց «Լ․Արցախ-աղջիկներին»։
Մեր թիմն առավելության հասավ 5։1 հաշվով՝ ընթացիկ առաջնությունում տանելով 10-րդ անընդմեջ հաղթանակն ու միավորների ահռելի տարբերությամբ ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի առաջին տեղում։
Այս խաղում մեր աղջիկների կազմում դուբլի հեղինակ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու Վերոնիկա Ասատրյանը, ինչպես նաև մեկական գոլի հեղինակ դարձան Տաթև Խաչատրյանն, Անի Կարապետյանը և Լուիզա Ղազարյանը։
«Փյունիկ Աղջիկները» հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 18-ին՝ առաջնության 9-րդ տուրից հետաձգված խաղում մրցելով «Լ․Արցախ-աղջիկների» հետ, որը կլինի մեր թիմի այս տարվա վերջին հանդիպումը։