0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Աղջիկները» տարին ավարտեց գերխոշոր հաշվով հաղթանակով

Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկ Աղջիկները» մրցեց «Լ․Արցախ-աղջիկների» հետ։

Արդեն առաջին կեսում մեր թիմը 6 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն, իսկ երկրորդ կեսում հաջողության հասավ ևս 5 անգամ՝ հաղթելով 11։0 հաշվով։

«Փյունիկ Աղջիկների» կազմում պոկերի հեղինակ դարձավ առաջնության գլխավոր ռմբարկու Վերոնիկա Ասատրյանն, ով իր գոլերի հաշիվը հասցրեց 17-ի։ Իսկ առաջնության երկրորդ ռմբարկու Լուիզա Ղազարյանն այս խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ խփելով 14-րդ գոլն ընթացիկ առաջնությունում։ Մեր թիմի մյուս գոլերը հեղինակեցին Անի Ղուկասյանը (2 անգամ), Անի Կարապետյանը և Տաթև Խաչատրյանը։

Նշենք, որ «Փյունիկ Աղջիկներն» ընթացիկ առաջնությունում անցկացրած 11 խաղում տարել է նույնքան հաղթանակ ու ձմեռային դադարի կգնա առաջնության բացահայտ առաջատարի դերում։

Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի գալիք տարվա գարնանը։

Վերջին նորություններ