Հայաստանի Առաջին խմբի առաջնության 16-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» սեփական հարկի տակ ընդունեց «Ուրարտու-2»-ին։
Մեր թիմը գերազանց տպավորություն թողեց այս խաղում ու կարողացավ մրցակցին հաղթել խոշոր՝ 4:0 հաշվով։
«Փյունիկ Ակադեմիայի» կազմում խփած գոլերով աչքի ընկան Արտակ Գալստյանը, Տիգրան Գևորգյանը, Վալերի Համբարձումյանը և Արիս Կարապետյանն, ով առաջին գոլը խփեց ընթացիկ առաջնությունում։
Նշենք, որ Լևոն Ստեփանյանի գլխավորած թիմը 16 խաղից հետո վաստակել է նույնքան միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։
Մեր տղաներն այս տարվա վերջին հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 26-ին` Գյումրիում մրցելով «Շիրակ-2»-ի հետ։