0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Արտակ Օսեյան․ «Մեզ համար կարևոր էր տարին ավարտել հաղթանակով»

Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում «Արարատի» նկատմամբ տարած (2:0) հաղթանակից հետո, մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն իր գնահատականը տվեց խաղի վերաբերյալ, ինչպես նաև խոսեց առաջնության առաջին հատվածի ու թիմի ծրագրերի մասին․

«Այսօր շատ նյարդային խաղ ստացվեց։ Ճիշտն ասած՝ այդպես էլ սպասում էինք, բայց մեզ համար ամենակարևորն արդյունքն էր ու տարին ավարտել հաղթանակով, առավել ևս՝ հաշվի առնելով մրցաշարային աղյուսակը։

Այս տարվա առաջնությունը շատ հետաքրքիր է։ Ճիշտ է՝ կարող ենք ասել, որ թիմերը երկու խմբի են բաժանվել, բայց նույնիսկ առաջին հնգյակի թիմերը, երբ խաղում են ներքևի հատվածում գտնվող թիմերի հետ, ապա բավական դժվարությամբ են հաղթանակները տրվում։ Այդ առումով կարծում եմ՝ այս տարվա առաջնությունը շատ հետաքրքիր է։

Ինչ վերաբերում է մեր թիմի ելույթներին, ապա դեռ վաղ է դրա մասին խոսել, բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք ու շատ հեռուն չենք նայում, քանի որ դեռ հանդիպումների նույնիսկ հիսուն տոկոսը չենք անցկացրել։

Մենք վաղվանից գնում ենք արձակուրդ և հունվարի սկզբին թիմը կհավաքվի։ Մարզումային առաջին փոքր փուլը կանցկացնենք այստեղ, որից հետո կմեկնենք արտասահմանյան հավաքի։

Իսկ ինչ վերաբերում է տրանսֆերային քաղաքականությանը, իհարկե, շատ մեծ գլոբալ փոփոխություններ չեն լինելու, բայց հուսով եմ՝ մենք լավ կաշխատենք, որ թիմն ավելի բալանսավորված լինի»։

Վերջին նորություններ