0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» մարզիչներն Իսպանիայում են

Մեր ակադեմիայի մարզիչներ Նելլի Ստեփանյանը և Արփինե Արզումանյանը Պրո կարգի արտոնագրի դասընթացի շրջանակներում ՀՖՖ-ի կողմից կազմակերպած ուսումնական այցով գտնվում են Իսպանիայում։ Նրանց է միացել նաև «Փյունիկի» գլխավոր մարզչի օգնական և ՀՖՖ հրահանգիչ Արթուր Ավագյանը։

Մեր մարզիչները ՀՖՖ պատվիրակության հետ եղել են Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայում, ծանոթացել ֆեդերացիայի ենթակառուցվածքներին, հանդիպել Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Միգել Անխել Էսպանյայի հետ, մասնակցել «Երիտասարդական հավաքականների մարզումային մեթոդաբանություն և վերլուծություն» թեմայով դասախոսությանը։

Վերջին նորություններ