Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է 30-ամյա պաշտպան Ժոել Բոպեսուն։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը մեր թիմին միացել էր նախորդ տարվա հունվարին՝ տեղափոխվելով Վիլնյուսի «Ժալգիրիսից»։
Ընդհանուր առմամբ, Բոպեսուն «Փյունիկի» կազմում անցկացրել է 14 խաղ, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ժոել Բոպեսուին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։