0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Մոմո Յանսանե․ «Թիմում բոլորը միասնական են»

Մեր թիմի նորեկ Մոմո Յանսանեն, ով Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» դեմ ստուգողական խաղում դարձավ գոլի հեղինակ, խաղից հետո  կիսվել իր տպավորություններով, և խոսել թիմում հարմարվելու գործընթացի մասին․

«Տպավորություններս շատ բարձր են։ Այսօր թիմային լավ աշխատանք կատարեցինք: Ինչպես արդեն նշել էի՝ եկել եմ թիմին օգնելու և ամեն ինչ անելու, որպեսզի միասին առաջադիմենք։ Շատ երջանիկ եմ այստեղ, և «Փյունիկում» նույնպես ինձ օգնում են, որպեսզի արագորեն հարմարվեմ։

Շատ ուրախ եմ նման թիմում հայտնվելու համար, որտեղ մի ընտանիքի պես է։ Տղաներն ամեն ինչով փորձում են ինձ օգնել։ Թիմին ադապտացվելն ինձ համար հեշտ է ընթանում, քանի որ դա կախված է նաև իմ տրամադրությունից։ Ակումբում բոլորը միասնական են ու աշխատում են որպես մի ամբողջական թիմ։ Ես գոհ եմ, որ գտնվում եմ այստեղ։

Այո՛, «Շերիֆն» իմ նախկին ակումբն է, և հիշում եմ, որ երեք տարի առաջ «Փյունիկի» հետ խաղաց Եվրոպա լիգայի մրցաշարում։ «Շերիֆն» ինձ շատ հնարավորություններ է տվել, որպեսզի կարողանամ ինձ դրսևորել։ Սակայն դա տարիներ առաջ էր, իսկ այսօր ես «Փյունիկում» եմ, որպեսզի պաշտպանեմ այս ակումբի գույները։ Ես նախկինում լսել եմ «Փյունիկի» մասին, սա լավ ակումբ է: Ես երազում էի այստեղ լինել, և այժմ ժամանակն է օգտվել իմ հնարավորությունից ու թիմին հասցնել ավելի բարձր մակարդակի»։

Վերջին նորություններ