Մեր թիմի կիսապաշտպան Լուկաս Վիլելան խոսել է չինական «Յունան Յուկունի» դեմ (1:0) ստուգողական խաղի, և վնասվածքից ապաքինվելուց հետո իր խփած առաջին գոլի մասին․
«Այսօր չինական թիմի դեմ խաղացինք։ Դժվար խաղ էր, և բացի այդ՝ առավոտյան։ Շատ շոգ էր, բայց կարողացանք լավ աշխատել ու հաղթեցինք։ Ամենակարևորն արդյունքն է։
Ուրախ եմ խփածս գոլի համար, հատկապես՝ երկար դադարից ու վնասվածքից հետո, բայց հիմա ինձ երջանիկ եմ զգում։ Այժմ երեք օր հանգիստ ենք ունենալու, որից հետո կրկին կվերադառնանք աշխատանքի»։