«Փյունիկ Ակադեմիայի» ֆուտբոլիստներ Սեդրակ Մովսիսյանը և Արտակ Գալստյանը զինվորական ծառայության ընթացքում կխաղան ԲԿՄԱ-ում։
Սեդրակ Մովսիսյանը ֆուտբոլով սկսել է զբաղվել 5 տարեկանից՝ առաջին քայլերն անելով մեր ակադեմիայում:
2023/24 թթ․ մրցաշրջանում նա «Փյունիկ-07»-ի հետ դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնության չեմպիոն և գավաթի խաղարկության հաղթող։
2024 թվականի օգոստոսին Սեդրակը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Փյունիկի» հետ:
Նույն տարվա սեպտեմբերին նա «Փյունիկի» երիտասարդական թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ Պատանեկան Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` Մինսկի «Դինամոյի» դեմ (1:2) պատասխան խաղին։
Սեդրակը հանդես է եկել նաև Հայաստանի Մ-16, Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում։
Հայաստանի Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում Սեդրակ Մովսիսյանը «Փյունիկ Ակադեմիայի» կազմում մասնակցել է 12 խաղի։
Արտակ Գալստյանը ևս մեր ակադեմիայի սան է․ 5 տարեկանից ֆուտբոլային առաջին քայլերն է արել «Փյունիկի» մարզադպրոցում։
2023/24 թթ․ մրցաշրջանում Արտակը «Փյունիկ-07»-ի հետ դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկանների չեմպիոն և գավաթակիր։
2025 թվականի հուլիսին նա կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Փյունիկի» հետ:
Արտակ Գալստյանը խաղացել է նաև Հայաստանի Մ-16, Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում։
Հայաստանի Առաջին խմբի ընթացիկ առաջնության աշնանային հատվածում Արտակը «Փյունիկ Ակադեմիայի» կազմում անցկացրել է 14 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։
Մեր ֆուտբոլիստներին մաղթում ենք հաջող մրցելույթներ։