Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է 22-ամյա հարձակվող Սանի Բուհարին։
Նիգերիացի ֆուտբոլիստը մեր թիմին միացել էր 2024 թվականի ամռանը՝ տեղափոխվելով Չարենցավանի «Վանից»։
«Փյունիկի» կազմում Սանին իր առաջին գոլը խփել էր Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 թթ․ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի՝ սլովենական «Ցելեի» դեմ (1:0) առաջին խաղում, որը նվազագույն հաշվով հաղթանակ էր պարգևել մեր թիմին։
Ընդհանուր առմամբ, Բուհարին «Փյունիկի» կազմում անցկացրել է 29 խաղ, որոնցում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Սանի Բուհարիին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։