0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկն» անցկացրեց հերթական ստուգողական խաղերը

ԱՄԷ-ի Աջման քաղաքում շարունակվում է «Փյունիկի» մեկամսյա ուսումնամարզական հավաքը, որի շրջանակներում փետրվարի 11-ին մեր թիմն անցկացրեց ևս երկու ընկերական խաղ:

«Փյունիկի» առաջին մրցակիցն էր Չինաստանի Սուպերլիգան ներկայացնող «Ցինդաո Ուեստ Քոսթը»։ Այս խաղում առաջինը հաջողության հասան մեր ֆուտբոլիստները. գոլի հեղինակ դարձավ Մարիուս Նուբիսին։ Այդուհանդերձ, խաղավերջում մրցակիցը կարողացավ հավասարեցնել հաշիվն ու հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Օրվա երկրորդ խաղում «Փյունիկը» հարաբերությունները պարզեց Ուզբեկստանի Սուպերլիգայի նախորդ առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցրած Սամարկանդի «Դինամոյի» հետ։ Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին, իսկ ընդմիջումից հետո մրցակիցը կարողացավ երեք անպատասխան գնդակ ուղարկել մեր թիմի դարպասն ու հաղթեց 3։0 հաշվով։

Նշենք, որ «Փյունիկի» կազմում վերոնշյալ հանդիպումներին մասնակցեցին նաև մեր ակադեմիայի ֆուտբոլիստներ Արթուր Պետրոսյանը, Վարդան Մելիքյանը, Մարտին Գալստյանը, Արամ Ահարոնյանը, Ժիրայր Աշիկյանը և Անդրանիկ Երվանդյանը։

Վերջին նորություններ