0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Վերոնիկա Ասատրյանը և Տաթև Խաչատրյանը հրավիրվել են կանանց Հայաստանի ազգային հավաքական

«Փյունիկ Աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհիներ Վերոնիկա Ասատրյանը և Տաթև Խաչատրյանը հրավիրվել են կանանց Հայաստանի ազգային հավաքական։

Մեր թիմը փետրվարի 26-ից 28-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի C6 խմբի Ղազախստանի դեմ խաղին, որը կկայանա մարտի 4-ին։

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը մրցավայր կմեկնի մարտի 1-ին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստուհիներին և կանանց Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղում։

Վերջին նորություններ