Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 17-րդ տուրի՝ «Շիրակի» նկատմամբ (3։0) տարած հաղթանակից հետո, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն իր գնահատականն է տվել խաղի վերաբերյալ․
«Շատ կարևոր էր առաջնությունը վերսկսել հաղթանակով։ Ուրախ ենք, որ կարողացանք այդպես էլ անել։ Կարծում եմ՝ մեր հաղթանակն օրինաչափ էր ու խաղի հաշիվն արտացոլում էր այն ամենն, ինչ կատարվում էր խաղադաշտում։ Մենք վերահսկում էինք խաղը, տարածությունները։ Այնպես որ, պատրաստվում ենք հաջորդ խաղին»։