Հայաստանի Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» հյուրընկալվեց մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում ընթացող ԲԿՄԱ-2-ին։
Խաղասկզբում առաջինը հաջողության հասան մեր ֆուտբոլիստները․ արդեն 9-րդ րոպեին «Փյունիկ Ակադեմիայի» ավագ Տիգրան Գևորգյանն առաջ մղեց մեր թիմին՝ աչքի ընկնելով երկրորդ խաղում անընդմեջ։
Սակայն 21-րդ րոպեին բանակայինների կիսապաշտպան Հարություն Մանուկյանը վերականգնեց հաշվի հավասարակշությունն, իսկ ընդմիջման գնալուց առաջ դաշտի տերերն Արման Առաքելյանի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ՝ 2։1։
Երկրորդ կեսում ԲԿՄԱ-2-ին հաջողվեց նաև երրորդ գնդակն ուղարկել մեր թիմի դարպասն ու հաղթանակ տանել 3։1 հաշվով։ Աչքի ընկավ Սուրեն Կիրակոսյանը։
«Փյունիկ Ակադեմիան» իր հաջորդ խաղը կանցկացնի մարտի 19-ին՝ հյուրընկալելով «Լեռնային Արցախին»։