
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ՖԱ-ն հովանավորչական պայմանագիր է կնքել TotoGaming ընկերության հետ: Համագործակցության շրջանակներում Հայաստանի 2019/20թթ. առաջնության մեկնարկից TotoGaming-ը կլինի ակումբի տիտղոսային հովանավորը:
«Փյունիկ» ՖԱ-ն ուրախ է հայտարարել TotoGaming-ի հետ լայնածավալ համագործակցության մեկնարկի մասին: Մեզ համար շատ կարևոր է աշխատել այնպիսի ընկերության հետ, ում հետ պրոֆեսիոնալիզմի, զարգացման և հավակնոտ նպատակներին հասնելու առումով մեր հայացքները համընկնում են: Վստահ ենք, որ մեր համագործակցությունը բեղումնավոր կլինի` ի շահ բոլոր կողմերի և հայկական ֆուտբոլի»:
Հայկ Ղազազյան
«Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր տնօրեն
«TotoGaming ընկերությունը հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է ներդրումները հայկական սպորտի՝ մասնավորապես հայկական ֆուտբոլի զարգացման և մասսայականացման գործում։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը բացի նրանից, որ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է, նաև բազմիցս ուրախացրել է hայ ֆուտբոլասերին իր տարած հաղթանակներով եվրոպական մրցասպարեզում։ Հուսով ենք, որ այս համագործակցությունը կնպաստի հայկական ֆուտբոլի՝ մասնավորապես «Փյունիկ» ՖԱ-ի նոր հաղթանակներին»:
Ռոբերտ Մարկոսյան
«Փյունիկ» ՖԱ-ի հետ համագործակցության ղեկավար