«Փյունիկի» հարձակվող Մատաս Վարեյկան մինչև այս տարվա ավարտը վարձակալական հիմունքներով հանդես կգա լիտվական «Ժալգիրիսում»։
Վարեյկան մեր թիմի շարքերը համալրել էր 2025 թվականի մարտին՝ տեղափոխվելով հենց Վիլնյուսի «Ժալգիրիսից»։
26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկի» կազմում մասնակցել է 17 հանդիպման և կատարել 2 գոլային փոխանցում։
Մատասը հանդես է եկել շնորհակալական խոսքով` «Ժալգրիս» տեղափոխությունից առաջ․
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր տվել են հնարավորություն ներկայացնելու «Փյունիկի» նման լեգենդար ակումբը:
Բոլոր երկրպագուներին ցանկանում եմ հայտնել շնորհակալություն` ջերմության և սիրո համար, որը զգացել եմ նրանց կողմից:
Ես լավագույնն եմ մաղթում թիմին այս մրցաշրջանում: Չեմ ասում հաջողություն, այլ` շուտով կհանդիպենք»: