Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում «Ալաշկերտի» նկատմամբ տարած (1:0) հաղթանակից հետո, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն իր գնահատականն է տվել խաղի վերաբերյալ․
«Կարծում եմ՝ շատ նման խաղ ունեցանք «Ալաշկերտի» դեմ նախորդ հանդիպման համեմատ, թե՛ խաղի սցենարով, թե՛ խաղի բնույթով։ Կարող եմ ասել, որ մեր բնավորության, կազմակերպված խաղի և փորձի հաշվին այսօր շատ կարևոր հաղթանակ տարանք։
Թե՛ մենք, թե՛ մրցակիցը որոշակի դետալներ փոխել էինք՝ ինչ վերաբերում էր հարձակմանը, բայց, ըստ իս, դա այնքան էլ էական դեր չխաղաց»։