«Փյունիկի» կիսապաշտպան Վյաչեսլավ Աֆյանը հրավիրվել է Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական՝ մասնակցելու ՈւԵՖԱ Մ-21 տարեկանների Եվրոպայի 2027 թվականի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին։
Մարտի 27-ին մեր թիմն արտագնա խաղում կմրցի Լեհաստանի Մ-21 տարեկանների հավաքականի հետ, իսկ մարտի 31-ին սեփական հարկի տակ կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 տարեկանների հավաքականին։
Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ՝ մարտի 23-31-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով վերոնշյալ հանդիպումներին։
Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստին և Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականին առաջիկա խաղերում։