Տեղեկացնում ենք, որ «Փյունիկի» մանկապատանեկան մարզադպրոցի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն ավարտել է իր գործունեությունն ակումբում և գլխավորել է «Անդրանիկ» թիմը։
50-ամյա մասնագետը մեր ակադեմիային միացել էր 2025 թվականի հոկտեմբերին։
Շնորհակալություն ենք հայտնում Արամ Ոսկանյանին՝ կատարած արդյունավետ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ մարզչական կարիերայում։