Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» արտագնա խաղում մրցեց առաջնության առաջատար «Սարդարապատի» հետ:
Խաղն ավարտվեց դաշտի տերերի խոշոր՝ 4։1 հաշվով հաղթանակով, որոնց կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ առաջնության գլխավոր ռմբարկուներից մեկը՝ Համլետ Մինասյանը։
Մեր թիմի կազմում միակ գոլը 66-րդ րոպեին հեղինակեց Արամ Ահարոնյանն, ով հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
«Փյունիկ Ակադեմիան» իր հաջորդ խաղը կանցկացնի ապրիլի 7-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Արարատ-2»-ին։