Վերսկսվեց Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի առաջնությունը։ «Փյունիկ Աղջիկները», որն անցկացրած 11 խաղում տարել էր նույնքան հաղթանակ և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, առաջնության 13-րդ տուրում հյուրընկալվեց «Գանձասար-աղջիկներին»։
Այս անգամ ևս մեր աղջիկները շոշափելի առավելություն ունեին ու կարողացան 5 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ առաջնության գլխավոր ռմբարկու Վերոնիկա Ասատրյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Անի Կարապետյանը, Լուիզա Ղազարյանը և Մարինե Կարապետյանը։
«Փյունիկ Աղջիկներն» իր հաջորդ խաղը կանցկացնի ապրիլի 18-ին՝ առաջնության 12-րդ տուրից հետաձգված խաղում ընդունելով «Լ․ Արցախ-աղջիկներին»։