0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Արարատի Արաքսի» հետ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 24-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» հյուրընկալվեց «Արարատի Արաքսին»։

Այս խաղում առաջինը հաջողության հասան դաշտի տերերը․ 24-րդ րոպեին գլխի գեղեցիկ հարվածով հաշիվը բացեց Ախմեդ Ջինդոյանը։

Ընդմիջումից հետո մեր թիմի ավագ Տիգրան Գևորգյանին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը՝ 1։1։

Հանդիպման հետագա իրադարձությունները ծավալվեցին խաղավերջում․ 88-րդ րոպեին «Արարատի Արաքսի» ֆուտբոլիստ Նարեկ Եփրեմյանը կրնկով կատարած հարվածով առաջ մղեց իր թիմին, սակայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում «Փյունիկ Ակադեմիային» հաջողվեց փրկել հանդիպումը։ Գոլի հեղինակ դարձավ փոխարինման մտած Արամ Հովսեփյանը։

Այս ոչ-ոքիից հետո «Փյունիկ Ակադեմիան» վաստակեց 29 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ Մեր թիմն իր հաջորդ խաղը կանցկացնի ապրիլի 21-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Հայքին»։

Վերջին նորություններ