0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» ակադեմիայից 7 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքական

«Փյունիկի» ակադեմիայից 7 ֆուտբոլիստ՝ դարպասապահ Սամսոն Հակոբյանը, պաշտպաններ Գոռ Սարգսյանը, Ռոբերտ Հովակիմյանը, Սերյոժա Պետրոսյանը, կիսապաշտպաններ Արտյոմ Հակոբյանը, Անդրանիկ Երվանդյանը և Արամ Խաչատրյանը հրավիրվել են Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Երևանում կայանալիք ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության որակավորման 2-րդ փուլի հանդիպումներին։

Մեր թիմի մրցակիցները կլինեն Լյուքսեմբուրգի, Լիխտենշտայնի և Հունգարիայի Մ-17 հավաքականները։

Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ապրիլի 17-ից 28-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով վերոնշյալ խաղերին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին և Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականին առաջիկա խաղերում։

Վերջին նորություններ