Մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն «Արարատից» կրած (0:1) պարտությունից հետո իր մեկնաբանությունն է տվել․
«Այսօր շատ անհաջող օր էր մեզ համար։ Չօգտագործեցինք շատ գոլային պահեր, բայց ես ֆուտբոլիստներին ոչ մի դեպքում չեմ մեղադրում և այս պարտության միակ պատասխանատուն ես եմ։
Մեր ֆուտբոլիստները շատ փորձեր արեցին, անմնացորդ նվիրվեցին, բայց լինում են օրեր, որ չի ստացվում նպատակին հասնել։
Կրկնում եմ՝ ամբողջ պատասխանատվությունն իմ վրա է և շատ լավ հասկանում եմ, թե ինչ կարևոր միավորներ կորցրեցինք։ Հասկանում եմ նաև մեր երկրպագուներին։
Ես վստահ եմ, որ մեր թիմը հոգեբանորեն այնքան ուժեղ է, որ այս դառը պարտությունից հետո կարող է հետ գալ»։