0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիայի» երկրորդ անընդմեջ հաղթանակը

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» հյուրընկալվեց «Արարատ-Արմենիա-2»-ին:

Խաղասկիզբը հաջող դասավորվեց մեր տղաների համար․ արդեն 4-րդ րոպեին Արամ Հովսեփյանն աջ թևից գնդակն ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակ և Արտյոմ Ալեքսանյանը գլխի անկասելի հարվածով բացեց խաղի հաշիվը՝ 0։1։

Մինչև ընդմիջման գնալը, 42-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ Անկյունայինից կատարված փոխանցումից հետո «Արարատ-Արմենիա-2»-ի կազմում աչքի ընկավ Դավիթ Պետրոսյանցը։

64-րդ րոպեին «Փյունիկ Ակադեմիան» Վալերի Համբարձումյանի գոլի շնորհիվ կրկին առաջ անցավ հաշվի մեջ՝ 1։2, իսկ ավելացված ժամանակի առաջին րոպեին նույն Վալերի Համբարձումյանը 11-մետրանոց հարվածով խփեց նաև երրորդ գոլն ու դուբլ ձևակերպեց։

«Փյունիկ Ակադեմիան» հաղթեց 3։1 հաշվով ու շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում։ Մեր թիմն իր հաջորդ խաղը կանցկացնի մայիսի 6-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Անդրանիկին»։

Վերջին նորություններ