0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» ակադեմիայից 6 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ-15 տարեկանների հավաքական

«Փյունիկի» ակադեմիայից 6 ֆուտբոլիստ՝ դարպասապահ Դանիել Գևորգյանը, պաշտպաններ Վլադիմիր Խրիստակյանը, Վաչե Բարսեղյանը, կիսապաշտպան Նարեկ Ավետիսյանը, հարձակվողներ Սամվել Աթասունցը և Արեն Սարգսյանը հրավիրվել են Հայաստանի Մ-15 տարեկանների հավաքական։

Մեր հավաքականը մայիսի 4-ից 12-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որի շրջանակում կմասնակցի Երևանում կայանալիք Մ-15 տարեկանների «Զարգացման Գավաթի» մրցաշարին։

Հաջողություն ենք մաղթում մեր պատանիներին և Հայաստանի Մ-15 տարեկանների հավաքականին առաջիկա խաղերում։

Վերջին նորություններ