«Նոայի» դեմ գոլազուրկ ոչ-ոքիից հետո, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն իր մեկնաբանությունն է տվել խաղի վերաբերյալ․
«Իմ կարծիքով՝ շատ հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ բարդ և ծանր խաղ էր։ Այլ կերպ չէր էլ կարող լինել․ մրցում էին չեմպիոնության համար պայքարող երկու թիմեր։
Այսօրվա խաղում կար շատ տակտիկական փոփոխություններ ու լուծումներ։ Կարծում եմ, առաջին խաղակեսի առաջին մասը «Նոան» էր առավելությամբ խաղում, երկրորդ մասը՝ մենք։
Երկրորդ խաղակեսում մի փոքր փոխեցինք մեր մարտավարությունն ու ավելի շատ երկրորդ համարով էինք խաղում։ Ինձ թվում է՝ այս խաղում երեք արդյունքների դեպքում էլ օրինաչափ կլիներ․ կարող էինք թե՛ պարտվել, թե՛ հաղթել և թե՛ ոչ-ոքի ավարտել։
Այս արդյունքից հետ մնում մեկ բան, որպեսզի թե՛ մենք, թե՛ «Նոան» հաղթենք «Արարատ-Արմենիայի» դեմ խաղերում, որպեսզի բալանսավորենք մրցաշարային իրավիճակը»։