0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Արտակ Օսեյան․ «Ցավալի պարտություն էր»

«Արարատ-Արմենիայից» կրած (0:1) պարտությունից հետո, մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն ամփոփեց խաղը․

«Ինչպես տեսաք, կադրային լուրջ խնդիրներով էինք մոտեցել այս խաղին: Բայց նույնիսկ դա հաշվի առնելով՝ վատ հանդիպում չանցկացրեցինք․ ունեցանք գոլային պահեր ու կարող էինք փրկել խաղը։ Ինչ խոսք, ցավալի պարտություն էր։

Կարծում եմ, մեր հարձակման գծի խաղը վատ չստացվեց այսօր ու մի շարք գոլային պահեր ստեղծեցինք։ Այդ պատճառով չեմ դժգոհի, ու բացի այդ՝ դժգոհ չեմ այն ֆուտբոլիստներից, ովքեր խաղում էին ոչ իրենց իրենց դիրքերում՝ փոխարինելով պաշտպաններին ու նրանցից մի քանիսը նույնիսկ նոմինալ պաշտպան չէին։ Անկախ ամենից՝ ես շնորհակալություն եմ հայտնել ֆուտբոլիստներին։

Իհարկե, չեմպիոնության շանսերն այս պահին մինիմալ են, բայց քանի դեռ կան տեսական հնարավորություններ, մենք կփորձենք օգտագործել, առավել ևս, որ մենք նվազագույն առաջադրանք ունենք, որը դեռևս չենք կատարել։ Այնպես որ, շատ կարևոր է մնացած 4 խաղերում հաղթանական ունենանք»։

Վերջին նորություններ