Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի 16-րդ տուրում «Փյունիկ Աղջիկներն» ընդունեց «Գանձասար-աղջիկներին» ու վստահ հաղթանակ տարավ 6։0 հաշվով։
Մեր թիմի կազմում երկրորդ խաղն անընդմեջ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Անի Կարապետյանն, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Լուիզա Ղազարյանը, Վերոնիկա Ասատրյանը և Ռոզալինա Երիցյանը։
Հանդիպումից հետո մեր աղջիկներին հանձնվեցին չեմպիոնական գավաթն ու մեդալները։ Հիշեցնենք, որ մեր թիմը ժամկետից շուտ 3-րդ տարին անընդմեջ դարձել էր կանանց Հայաստանի առաջնության չեմպիոն։