0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Աղջիների» հերթական խոշոր հաշվով հաղթանակը

Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկ Աղջիկներն» ընդունեց «Լ․Արցախ-աղջիկներին»։

Խաղն ավարտվեց մեր աղջիկների խոշոր հաշվով հաղթանակով՝ 8։0 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լուիզա Ղազարյանը, դուբլ ձևակերպեցին Անի Կարապետյանը և Ալեքսա Ֆայտն, իսկ մեկ անգամ էլ աչքի ընկավ Արիաննա Կուրղինյանը։

«Փյունիկ Աղջիկները», որը վաղաժամ նվաճել է չեմպիոնի կոչումը, 16 խաղում տարել է նույնքան հաղթանակ։

Նշենք նաև, որ առաջնության ռմբարկուների ցանկում առաջին երեք տեղերը զբաղեցնում են «Փյունիկ Աղջիկների» ֆուտբոլիստուհիները․ գլխավոր ռմբարկուն 24 գոլով՝ Վերոնիկա Ասատրյանն է, ում հաջորդում են Լուիզա Ղազարյանը (21 գոլ) և Անի Կարապետյանը (18 գոլ)։

Վերջին նորություններ