Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն ու իր մարզչական շտաբը երկարաձգել են պայմանագրերը «Փյունիկ» ՖԱ-ի հետ։
39-ամյա մասնագետը մեր թիմը գլխավորում է 2025 թվականի օգոստոսից և ավարտված մրցաշրջանում, «Փյունիկը» նրա գլխավորությամբ՝ Fastex Պրեմիեր լիգայի առաջնությունում գրավեց 3-րդ տեղն ու նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության ուղեգիր։
Մաղթում ենք Արտակ Օսեյանին ու իր մարզչական շտաբին արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ։