0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Ալեքսանդր Միլկովիչը հեռանում է «Փյունիկից»

Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը։ Ավարտվել է ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագրի ժամկետը։

Միլկովիչը 2022-23 թթ․ կրկին պաշտպանել էր «Փյունիկի» գույները և մեր թիմի կազմում հանդես է եկել Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23 թթ. խաղարկության խմբային փուլում։ Սերբ ֆուտբոլիստին աստիճանաբար հաջողվել էր դառնալ մեր թիմի պաշտպանության գծի առանցքային ֆուտբոլիստներից։

2023 թվականի օգոստոսին նա տեղափոխվել էր Երևանի «Նոա», որի կազմում անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում Միլկովիչը դարձել էր Հայաստանի չեմպիոն և գավաթակիր, ինչպես նաև հանդես է եկել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության Լիգայի փուլում։

Նախորդ տարվա հունիսին փորձառու պաշտպանը վերադարձավ «Փյունիկ» և բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ընդհանուր առմամբ, նա մեր թիմում անցկացրել է 60 խաղ, որոնցում խփել է 4 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

Շնորհակալություն ենք հայտնում Ալեքսանդր Միլկովիչին՝ «Փյունիկում» անցկացրած տարիների ու ցուցաբերած նվիրվածության համար և հետագա հաջողություններ ենք մաղթում նրան։

Վերջին նորություններ