0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Ալեմաոն հեռանում է «Փյունիկից»

Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է բրազիլացի պաշտպան Ալեմաոն։ Ավարտվել է ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագրի ժամկետը։

Ալեմաոն «Փյունիկին» միացել էր 2024 թվականի հուլիսին՝ տեղափոխվելով «Արարատ-Արմենիայից»։

Նախորդ մրցաշրջանում փորձառու ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Իր առաջին գոլը «Փյունիկում» նա խփեց 2025 թվականի հուլիսի 17-ին՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին փուլում գրավելով Սան Մարինոյի «Տրե Ֆիորիի» դարպասը։

Ընդհանուր առմամբ, 33-ամյա ֆուտբոլիստը մեր թիմում անցկացրել է 57 խաղ, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

Շնորհակալություն ենք հայտնում Ալեմաոյին՝ «Փյունիկում» անցկացրած տարիների ու ցուցաբերած նվիրվածության համար և հետագա հաջողություններ ենք մաղթում նրան։

Վերջին նորություններ