Հարգելի գործընկերներ,
Հունիսի 19-ին կկայանա հատուկ միջոցառում՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանի՝ «Փյունիկի» մարզադպրոց այցելության առթիվ։
Միջոցառման շրջանակում նախատեսված է մեծ ծրագիր, որի ընթացքում կներկայացվի Հենրիխ Մխիթարյանի կյանքի և կարիերայի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, ինչպես նաև կանցկացվի բաց հարցազրույց՝ «Փյունիկի» ակադեմիայի սաների և հատուկ հյուրերի մասնակցությամբ։
Քննարկվելու են Հենրիխի կյանքի ու մարզական ուղու տարբեր փուլերը, ձեռքբերումներն ու փորձառությունը։
Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է իրենց հայտերն ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հունիսի 15-ը՝ ժամը 12:00-ն։
Հայտին անհրաժեշտ է կցել՝
• անձնագրի պատճեն,
• 3x4 չափի լուսանկար,
• ԶԼՄ-ի անվանումը և ներկայացուցիչ(ներ)ի գործունեության բնույթը (լրագրող, օպերատոր,լուսանկարիչ)
• պաշտոնական հայտի փաստաթուղթ։
Խնդրում ենք հաշվի առնել, որ միջոցառման համար նախատեսված տեղերը սահմանափակ են։ Հայտերի քննարկման ընթացքում առավելություն կտրվի սպորտային լրատվամիջոցներին, ինչպես նաև այն ԶԼՄ-ներին, որոնք պարբերաբար լուսաբանել են «Փյունիկ» ՖԱ-ի գործունեությունը։