«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ մեր թիմին է միացել կիպրոսցի հարձակվող Յասոնաս Պիկիսը։
25-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում խաղացել է բացառապես կիպրոսյան թիմերում՝ հանդես գալով «Նեա Սալամիս», «Քսիլոտիմվու», «Ակրիտաս Խլորակաս» և «Օմոնիա Մայիսի 29» թիմերում։
Պիկիսի նախորդ թիմը Նիկոսիայի «Օլիմպիակոսն» էր, որտեղ ելույթ է ունեցել 2025 թվականի հունվարից։ Կիպրոսի Բարձրագույն լիգայի նախորդ մրցաշրջանում նա «Օլիմպիակոսի» կազմում անցկացրել է 31 խաղ, որոնցում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել նաև Կիպրոսի Մ-17 և Մ-21 տարեկանների հավաքականներում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Յասոնաս Պիկիսին։