Ուրախ ենք տեղեկացնել, որ վարձակալության ժամկետի ավարտից հետո «Փյունիկ» ՖԱ է վերադարձել 21-ամյա կիսապաշտպան Հայկ Թաթոսյանը։
Հայկը մեր ակադեմիայի սան է. 2020-2025 թթ․ նա «Փյունիկ Ակադեմիայի» կազմում հանդես է եկել Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում:
2022 թվականի աշնանը Թաթոսյանը «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմի կազմում մասնակցել է ՈւԵՖԱ Պատանեկան լիգայի մրցաշարի առաջին փուլի՝ ֆրանսիական «Նանտի» դեմ խաղերին։
Այս տարվա հունվարին Հայկ Թաթոսյանը վարձակալական հիմունքներով իր ելույթները շարունակեց Չարենցավանի «Վանում», որի կազմում Fastex Պրեմիեր լիգայի առաջնության գարնանային հատվածում մասնակցեց 10 խաղի՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Մեր ֆուտբոլիստին մաղթում ենք բարի վերադարձ և հաջող մրցելույթներ։