0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Իման Գրիֆիթը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ մեր թիմին է միացել նիդեռլանդացի աջ եզրային հարձակվող Իման Գրիֆիթը։

24-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում խաղացել է նիդեռլանդական «ԱԶ Ալկմարի» երիտասարդական թիմում և «Ֆորտունա Սիտարդում»։ 2023/24 թթ․ մրցաշրջանում Գրիֆիթը «Ֆորտունա Սիտարդի» կազմում Նիդեռլանդների Բարձրագույն դիվիզիոնում մասնակցել է 12 խաղի ու կատարել գոլային մեկ փոխանցում։

Իման Գրիֆիթի նախորդ թիմը Նիդեռլանդների Առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ Կերկրադե քաղաքի «Ռոդան» էր, որտեղ հանդես է եկել 2024 թվականի հուլիսից։ Վերջինիս կազմում ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 35 խաղ՝ դառնալով 6 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Իման Գրիֆիթին։

Վերջին նորություններ