Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության առաջին տուրի՝ «Ուրարտուի» դեմ խաղից հետո (2-2), մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն իր կարծիքը հայտնեց հանդիպման մասին, ինչպես նաև պատասխանեց լրագրողների հարցերին.
«Կարծում եմ՝ լավ խաղ անցկացրեցինք: Հաղթում էինք 2-0 հաշվով, խելացի էինք գործում և՛ գրոհելիս, և՛ պաշտպանվելիս։
Երկրորդ խաղակեսում, ըստ իս, մրցակցին գրեթե գոլային հնարավորություն չտվեցինք։ Փոխարենը մենք կարող էինք երրորդ գոլը խփել, բայց խաղավերջում տեսաք՝ ինչ եղավ։
Իհարկե, Կովալենկոյի վարքն անընդունելի է։ Կարելի է ասել՝ հիմար արարք էր։
Ընդհանուր առմամբ, Պիկիսը լավ որակներ ու ներուժ ունի, բայց բնական է՝ ժամանակ է անհրաժեշտ ոչ միայն նրան, այլև մեր բոլոր նորեկներին։ Կարող եմ ասել, որ խաղից խաղ նրանք ավելացնում են, և բոլորն էլ մեզ կօգնեն»։