0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Շկուպի» - «Փյունիկ» խաղը կսպասարկի ուկրաինական անձնակազմը

Հուլիսի 18-ին, «Փյունիկը» Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» մարզադաշտում Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում կմրցի Հս. Մակեդոնիան ներկայացնող «Շկուպիի» հետ։ Թիմերի միջև Գյումրիում կայացած առաջին խաղն ավարտվել էր 3-3 հաշվով։

ՈւԵՖԱ-ն հրապարակել է պատասխան խաղը սպասարկող մրցավարների անունները: Խաղը կսպասարկեն ուկրաինացի մրցավարները։

Գլխավոր մրցավար` Վիտալի Ռոմանով

Մրցավարի օգնականներ` Անդրեյ Սկրիպկա, Իգոր Ալյեխին

4-րդ պաշտոնյա` Վիկտոր Կոպևսկի։

 

Վերջին նորություններ