Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ» ՖԱ-ն և գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
29-ամյա ֆուտբոլիստը մեր թիմին էր միացել այս տարվա հունվարին՝ տեղափոխվելով Կիպրոսի «Օմոնիա Արադիպու» ակումբից։
Ընդհանուր առմամբ, նա «Փյունիկի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 խաղ՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Շնորհակալություն ենք հայտնում Մոմոյին մեր թիմում անցկացրած ժամանակահատվածի ու նվիրված խաղի համար։