«Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը հրավիրվել է Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական՝ նախապատրաստվելու ՈՒԵՖԱ Եվրոպայի 2025/2027 թթ․ Մ-21 տարեկանների առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումներին։
Հոկտեմբերի 1-ին մեր թիմը սեփական հարկի տակ կընդունի Իտալիայի Մ-21 տարեկանների հավաքականին, իսկ հոկտեմբերի 5-ին, արտագնա խաղում կմրցի Չեռնոգորիայի հասակակիցների հետ։
Մեր թիմը՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ, սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով վերոնշյալ հանդիպումներին։
Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստին և Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականին առաջիկա խաղերում։