0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Մարկո Բուրզանովիչը և Դենիս Մահմուդովը` «Փյունիկի» ֆուտբոլիստներ

«Փյունիկ» ՖԱ-ն 2 նորեկ ունի։ Թիմը պայմանագիր է կնքել մոնտենեգրացի հենակետային կիսապաշտպան Մարկո Բուրզանովիչի և հյուսիս մակեդոնացի եզրային հարձակվող Դենիս Մահմուդովի հետ։

Բուրզանովիչը 21 տարեկան է։ Հանդիսանում է «Պոդգորիցայի» սան։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է «Ինտեր Զապրեշիչը»։

Մահմուդովը 29 տարեկան է։ Հանդիսանում է հոլանդական «Վիտեսի» սան։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է հոլանդական «Էքսելսիորը»։ Մահմուդովը 2015/16 մրցաշրջանում հանդես է եկել նաև Երևանի «Բանանցում»։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում ֆուտբոլիստներին։

Վերջին նորություններ