0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Վուլվերհեմփթոն» խաղի տոմսերի համար հնարավոր է ներկայացնել նաև կոլեկտիվ հայտեր

Օգոստոսի 8-ին, «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի անգլիական «Վուլվերհեմփթոնին»:

Խաղի տոմսերը հնարավոր է ձեռք բերել օգոստոսի 5-ից, ժամը 12:00-ից 20:00, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղերից (Սիմոն Վրացյան և Եղիշե Չարենց փողոցներ), ինչպես նաև Gold’s Gym մարզասրահների ցանցի Կոմիտաս և Ամիրյան մասնաճյուղերի դրամարկղերից:

20-ից ավելի տոմս գնել ցանկացող մարդիկ կարող են նաև ներկայացնել կոլեկտիվ հայտեր՝ զանգահարելով 091-40-86-08 հեռախոսահամարին:

Տոմսերի գները հետևյալն են՝

Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

Արևմտյան տրիբունա` 2000 դրամ:

Վերջին նորություններ