0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ալեքսանդր Տարխանովը և Էրիկ Վարդանյանը՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղի մասին

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը և կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Վուլվերհեմփթոնի» դեմ պատասխան խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կիսվեցին իրենց սպասելիքներով։

«Թիմը նորմալ ժամանեց Անգլիա։ Ամեն ինչ նորմալ է։ Ինչ վերաբերվում է խաղին, ապա հաշվի առնելով, որ մենք 0-4 հաշվով պարտվեցինք տանը, կարծում եմ, որ դժվար կլինի հաղթահարել մրցակցի արգելքը։ Բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ մենք կռիվ կտանք և նախորդ խաղում թույլ տված սխալներից դասեր քաղելով կփորձենք հաղթանակի հասնել»։

«Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը հավելեց հետևյալը. «Ես էլ նույն բանը կասեմ, ինչ մարզիչը։ Ճիշտ է, հաջորդ փուլ անցնելու շանսերը շատ քիչ են, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դրական արդյունքի հասնենք»։

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Վուլվերհեմփթոն» - «Փյունիկ» խաղը կկայանա օգոստոսի 15-ին, ժամը 22:45-ին։

Վերջին նորություններ